Հնարավոր է, որ Թուրքիայի իշխանությունները, կորոնավիրուսի իրավիճակի հետ կապված, իրենց վերահսկողության տակ վերցնեն բժշկական դիմակներ արտադրող ձեռնարկությունները՝ այն դեպքում, եթե դրանք իրենց արտադրանքը պահեստներում պահեն՝ սպասելով շահավետ արտահանման պայմանագրերի, հայտարարել է երկրի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դիմակների որոշ արտադրողներ դրանք իրենց պահեստներում են պահում: Երկու օր առաջ ինձ զանգահարեց առողջապահության նախարարը, եւ մենք երեկ նրանց զգուշացրել ենք, որ դիմակները պահեստներում չպահեն: Առողջապահության նախարարությունը դրանք լավ գնով կգնի: 10-12 ժամ ենք տալիս, այլապես գործարանները կբռնագրավենք, մենք դրա համար լիազորություններ ունենք»,- Սոյլուի խոսքն է մեջբերել Hurriyet-ը:




























