Մերձմոսկվայում ապրիլի 24-ին ազատ է արձակվել գործարար Եվգենի Կասպերսկու որդին, ում ավելի վաղ առեւանգել էին:
20-ամյա Իվան Կասպերսկու առողջական վիճակը բավարար է: Գործողությունն առանց գեթ մեկ կրակոցի իրականացրել են Մոսկվայի ոստիկանության քրեական հետախուզության եւ ԱԴԾ աշխատակիցները, գրումէ Lenta.ru-ն:
Ոստիկանության նախնական տվյալներով, հինգ կասկածյալները ձերբակալվել են: Նրանց թվում նաեւ հանցագործության կազմակերպիչը, ով ավելի վաղ ձերբակալված է եղել:




























