Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը չգիտի, թե ինչով է զբաղվելու, երբ թողնի երկրի ղեկավարի պաշտոնը, բայց վստահ է, որ կգտնի հետաքրքիր աշխատանք:
«Անձրեւ. Optimistic Channel» հետուստաալիքին տված հարցազրույցում հարցին, թե ինչով է զբաղվելու, երբ թողնի նախագահի պաշտոնը, Մեդվեդեւը պատասխանել է, որ այնքան էլ հեշտ բան չէ գտնել քեզ իշխանությունից հեռանալուց հետո, գրում է «ՌԻԱ նովոստին»:
«Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե ինչ եմ անելու, բայց վստահ եմ, որ աշխատանք ես կգտնեմ, ընդ որում` հետաքրքիր»,- ասել է նա:




























