Ֆրանսիայում ապրիլի 23-ին մահացել է 2006-ին Ֆրանսիայում Հայաստանի տարվա գլխավոր հանձնակատար Նելի Տարդիվյո-Անրոն, գրում է Nouvelles d’Arménie-ը:

Բոլորը, ովքեր ճանաչում էին նրան, կհիշեն Նելիին որպես խելացի ու արդար մարդ` սերտորեն կապված հայ համայնքի հետ:

Նրա հուղարկավորության արարողությունը տեղի կունենա հինգշաբթի ժամը 10:00-ին` Փարիզի Սուրբ Ռոհի եկեղեցում: