ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիսա Ռայսը դառնալու է դերասան Ալեք Բոլդուինի խաղընկերուհին «Ստուդիա 30» հայտնի հեռուստասերիալի նկարահանման հրապարակում: Նա ստիպված չի լինի երկար մտնել դերի մեջ, քանի որ խաղալու է ինքն իրեն:

Սերիալը պատմում է հայտնի ամերիկյան հեռուստաշոուի անդրկուլիսյան կյանքի մասին: Բոլդուինի հերոսը ծրագրի տնօրենն է, ով բազմիցս պատմել էր «իր լավ ընկերուհի» Քոնդոլիսա Ռայսի  մասին, եւ խանդում էր նրան Պուտինի նկատմամբ:

Ի վերջո, քաղաքական գործիչ եւ տաղանդավոր դաշնակահարուհի Քոնդոլիսա Ռայսին համոզել են հայտնվել եթերում: