ԱՄՆ-ում ` կարեւորագույն պաշտոններում փոփոխություններ են սպասվում:

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի զորակազմի հրամանատար, գեներալ Դեվիդ Պետրեուսը նշանակվելու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնում, իսկ ԿՀՎ ներկայիս ղեկավար Լեոն Պանետան զբաղեցնելու է պաշտպանության նախարարի պաշտոնը, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով ABC News հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ համապատասխան նշանակումների մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կհայտնի արդեն վաղը: Գերատեսչությունների նոր ղեկավարներն արդեն ամռանը կանցնեն իրենց նոր պարտականությունների կատարմանը:

Պաշտպանության ներկայիս նախարար Ռոբերտ Գեյթսը վաղուց էր հայտնել իր պաշտոնը լքելու մտադրության մասին: