ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որտեղ հաստատել է, որ ծնվել է ԱՄՆ-ում:

Նա ասել է, որ ապշած է իր ծննդավայրի մասին «կոնսպիրոլոգիական տեսություններից»: Օբամայի կարծիքով, հիմա ժամանակը չէ «նման հիմարությունների համար», հղորդում է BBC-ին:

Սպիտակ Տան հրապարակած փաստաթղթում ոչ միայն հաստատվում է, որ Օբաման ծնվել է Հավայան կղզիներում 1961 թվականի օգոստոսի 4-ին, այլ նշվում է նաեւ ծննդատունը, որտեղ լույս աշխարհ է եկել ԱՄՆ ներկա նախագահը: Դա Kapiolani Maternity and Gynecological Hospital հիվանդանոցն է:

Ենթադրությունը, թե Օբաման ապօրինաբար է զբաղեցնում երկրի նախագահի պաշտոնը, քանի որ ծնվել է ԱՄՆ-ից դուրս, պարբերաբար հնչում են 2008-ից ի վեր:

Վերջին անգամ այդ ենթադրությունը բարձրաձայնել է գործարար Դոնալդ Թրամփը, ով հայտարարել է, որ մտադիր է Հանրապետականների կողմից առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում: