Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատների ներկայացուցիչները այս շաբաթ Թբիլիսիում հանդիպում են ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Թինա Քեյդենաուի հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղար Թագուհի Ջահուկյանը:
Հարավային Կովկասի երկրներում ամերիկյան դեսպանների հանդիպման ժամանակ Հայաստանի տեսպանատունը ներկայացրել է ոչ թե դեսպան Մարի Յովանովիչը, այլ նրա տեղակալ Բրյուս Դոնահյուն:
Դիվանագետները քննարկել են տարածաշրջանին եւ Հարավային Կովկասի երկրներին վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ այսօր` ապրիլի 27-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան հայտնել է, որ Թվիլիսիում կկայանա տարածաշրջանի երկրներում ԱՄՆ դեսպանների հանդիպումը: Ինքը` Բրայզան գտնվում է Թբիլիսիում:





























