ԱՄՆ-ում խանութից գողություն կատարելու համար ձերբակալել են «Միսս Ռուսաստան-98» Աննա Մալովային:
39-ամյա գեղեցկուհուն ձերբակալել են Նյու-Յորքի Strawberry խանութի պահապանները, երբ նա փորձում էր գողանալ 10 դոլար արժողույամբ գլխարկ եւ 135 դոլար արժեքով սանդալներ: Նրան մանր գողության մեղադրանք է ներկայացվել: Դատաքննությունն ադ գործով սկսվելու է մայիսի 24-ին:
Սա առաջին մեղադրանքը չէ, որ ներկայացվել է Մալովային, վերջին մեկուկես տարում նրան 14 նման իրավախախտման մեղադրանք է ներկայացվել: Նա մեղադրվում է թմրանյութերի դեղատոմսերի կեղծման, մանր գողությունների, խաբեբայությունների, եւ այլնի մեջ:
Մեղադրանքներից եւ ոչ մեկով նա իրեն մեղավոր չի համարել:




























