Սննդի խիստ անբավարարության հետ բախվող մարդկանց թիվը աշխարհում կարող է կրկնապատկվել COVID-19-ի տնտեսական հետեւանքների արդյունքում։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի համաշխարհային պարենային ծրագիրը, հայտնում է Reuters-ը։

«COVID-19-ը պոտենցիալ աղետ է միլիոնավոր մարդկանց համար, որոնք արդեն մազից են կախված»,- հայտարարել է գլխավոր տնտեսագետ, Համաշխարհային պարենային ծրագրի հետազոտությունների, գնահատման եւ մոնիթորինգի տնօրեն Արիֆ Հուսեյնը։

ՀՊԾ փորձագետի խոսքերով՝ ծայրահեղ կարեւոր է գործել, քանի որ շատերը արդեն հազիվ են ծայրը ծայրին հասցնում։

Որոշ դեպքերում ֆերմերները վաճառում են իրենց անասուններն եւ սարքավորումները՝ հողի մշակման համար։

ՄԱԿ-ում աշխարհի առավել կարիքավոր կետերի մասին կոնկրետ աշխարհագրական կորդինատներ չեն տվել, սակայն, ամենայն հավանականությամբ, առավել տուժածը Աֆրիկան է։

Ենթադրվում է, որ ՀՊԾ-ին պետք կլինի 10-12 մլրդ դոլար, որպեսզի այս տարի իրականացնի համագործակցության ծրագիր, այն դեպքում, երբ անցյալ տարի այդ գումարը կազմել է 8,3 մլրդ դոլար։

ՀՊԾ-ն պլանավորում է նախապես տեղավորել պարենամթերքը՝ աճող պահանջարկներին համապատասխան։