Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ անթույլատրելի է Սիրիայի դեսպանի մասնակցությունը արքայազն Ուիլյամի եւ Միդլթոնի հարսանյաց արարողությանը: Երկրի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության մեջ նշվում է, որ ԱԳՆ-ի որոշումն աջակցություն է գտել արքայական պալատում:
Դեսպան Սամի Հիյամի հրավերը հետ կանչելու պատճառը Սիրիայի իշխանությունների գործողություններն են, որոնք բռնի մեթոդներով ճնշում են բողոքի ակցիաները Սիրիայում, գրում է Lenta.ru-ն:
Արքայազն Ուիլյամի եւ Միդլթոնի հարսանյաց արարողությանը կայանալու է ապրիլի 29-ին: Հրավիրված շուրջ 2 հազար մարդուց միայն 650-ը կկարողանան լինել Բուկինգհեմյան պալատում Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդ թագուհու կողմից տրվող տոնական ճաշին: Նրանցից միայն 300-ը կլինեն երեկոյան ընթրիքի եւ պարերի մասնակիցներ, որը կազմակերպել է Ուելսի արքայազն Չարլզը:




























