Ֆրանսիայի ԱԳՆ-ը դատապարտել է Իրանի կողմից ռազմական արբանյակի արձակումը ուղեծիր՝ հայտարարելով, որ դա հակասում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւին։
Ֆրանսիան նաեւ Իրանին կոչ է արել անհապաղ դադարեցնել այն գործողությունները, որոնք կապված են միջուկային մարտագլխիկներ կրող բալիստիկ հրթիռների մշակման հետ, ասվում է նախարարության հայտարարության մեջ։
«Իրանական բալիստիկ ծրագիրը լուրջ խնդիր է ներկայացնում տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության համար: Այն նպաստում է տարածաշրջանի ապակայունացմանը եւ լարվածության մեծացմանը»,- ասվում է հայտարարության մեջ:





























