Վրացի եւ օտարերկրացի լրագրողներին թույլ չեն տվել մասնակցել Թբիլիսիում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Թբիլիսիի հայերի ընկերակցությունից, հատուկ միջոցառումն անցկացվել է Թբիլիսիի Քաղաքային խորհրդի (Սակրեբուլո) շենքում:

Միջոցառմանը ցուցադրվել է գերմանացի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի Aghet վավերագրական ֆիլմը` հիմնված ԱՄՆ եւ Եվրոպայի երկրներում պահվող արխիվային նյութերի վրա:

Քաղաքային խորհրդի աշխատակազմի ղեկավար Մարինա Դաթուկաշվիլիի հրահանգով լրագրողներին արգելել են մասնակցել միջոցառմանը, նշել են Թբիլիսիի հայերի ընկերակցությունից: