Ուելսի արքայազն Ուիլյամն ու Քեթրին Միդլթոնը պաշտոնապես ամուսիններ են հռչակվել: Պսակադրության արարողությունը կայացել է Վեստմինստերյան աբբայությունում: Արարողության ավարտից հետո հարսանեկան շքախումբն ուղեւորվել է Բուկինգհեմյան  պալատ, որի պատշգամբում էլ կայացել է զույգի աամուսնական համբույրը:

Քեյթ Միդլթոնի հարսանեկան զգեստի հեղինակը բրիտանական դիզայներ Սառա Բերթոնն է`  Alexander McQueen նորաձեւության տանից:

Ուիլյամը հագել էր իր գնդի կարմիր համազգեստը: