Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը, ովքր երեկ՝ ապրիլի 29-ին, պսակադրվեցին Վեսթմինսթերյան աբբայությունում, մեղրամիսը կանցկացնեն Հորդանանում, իսկ հետո կհանգստանան Շոտլանդիայում գտնվող թագավորական մասնավոր նստավայրի ամրոցում։

Ինչպես հայտնում է MIGnews-ը, Հորդանանում Արքայազն Ուիլյամն ու Քեյթը մտադիր են հանգստանալ Մեռյալ ծովում եւ այցելել աշխարհի ամենամեծ անապատային լանդշաֆտներից մեկը՝ Վադի Ռամ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ելիզավետա 2-րդ թագուհին Քեթրին Միդլթոնին շնորհել է Նորին Թագավորական մեծություն Քեմբրիջի դքսուհի տիտղոսը, սակայն նա արքայադուստր չի կոչվի։ Արքայազն Ուիլյամը կդառնա Քեմբրիջի դուքս։