Աշխարհահռչակ շանսոնիե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը ողջունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորությունը:
«Մի հրաշալի բան է նախաձեռնում նախագահը: Ես հուսով եմ, որ մյուս երկրների հայ համայնքները կունենան նույն մոտեցումը, ինչ որ ֆրանսահայ համայնքի մոտեցումն է, այսինքն` հանգիստ, սթափ հայացք:
Հատկապես, պետք չէ քեզ դնել նախագահի տեղը և ասել „նախագահը հիմա էս է ասելու“: Համբերե´ք, սպասե´ք, նախագահը կասի այն, ինչ որ ինքը պիտի ասի»,- ասել է Ազնավուրը եւ միաժամանակ նշել. «Ես, իհարկե, ողջունում եմ այդ ընթացքը եւ ես հանգիստ մարդ եմ, ես սպասում եմ այն, ինչ որ ֆրանսերեն կոչվում է „Հայոց Ցեղասպանության ճանաչում“: Ես ոչինչ չունեմ թուրք ժողովրդի դեմ, ես կարծում եմ, որ, թերևս, թուրք ժողովրդի բարեկամ եմ, բայց Ջարդի խնդիրը բացարձակապես անհրաժեշտ է»:




























