Իննամյա Հարվի Հոլը տառապում է բացառիկ հիվանդությամբ, որը թույլ չի տալիս երեխային ժպտալ: Այն կոչվում է Մեբիուսի սինդրոմ: Դա դիմային նյարդի ի ծնե կաթված է, որը խիստ սահմանափակում է միմիկան:
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, այդ հիվանդության պատճառով Հարվին չի կարողանում ոչ միայն ժպտալ, այլ նաեւ մռայլվել եւ աչքը թարթել: Նա միաժամանակ աչքի է ընկնում հումորի հրաշալի զգացումով եւ այլ երեխաների հետ շփման առումով խնդիրներ չի ունենում:
Հարվին ներկայումս սովորում է տարրական դպրոցում, նա աշխատում է լոգոպեդի հետ եւ առաջադիմության մեջ չի զիջում համադասարանցիներին:




























