Հնդկաստանը փորձում է գանձարանը լցնել ալկոհոլի եւ վառելիքի հարկերի հաշվին: Մասնավորապես, կառավարությունը մեծացրել է վառելիքի ակցիզները, իսկ մի շարք նահանգների ղեկավարներ բարձրացրել են սպիրտային խմիչքների հարկերը:

Վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությունը երեկ երեկոյան հայտարարել է, որ 10 ռուփիի (0,13 դոլար) չափով բենզինի ակցիզային տուրք է սահմանում եւ 13 ռուփիի չափով ակցիզային տուրք՝ դիզվառելիքի համար, հաղորդում է Financial Times-ը:

Վերլուծաբանները զգուշացնում են, որ Նյու Դելիի նպատկան է պահպանել բյուջետային դեֆիցիտը ՀՆԱ 3,5 տոկոսի մակարդակում: Սակայն Հնդկաստանի իշխանությունները շարունակում են միջոցներ կորցել բնակչության հաշվին:

Հնդկաստանի 4 նահանգներում՝ Անդհրա-Պրադեշ, Դելի, Ռաջաստան եւ Արեւմտյան Բենգալիա, տեղական իշխանությունները 10-75%-ով բարձրացրել են սպիրտային խմիչքների ակցիզները:

Միեւնույն ժամանակ, ինչպես նշում է պարբերականը, ալկոհոլի գների աճը չի շփոթեցրել գնորդներին. պահանջարկը նախկինի պես մեծ է: