ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովը Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմական ճշմարտության պաշտպանության կոչ է արել: Այս մասին ասվում է կազմակերպության կայքում:

Համապատասխան որոշումը ստորագրել է ՀԱՊԿ ԽՎ ղեկավար, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:

«Ազգի ավելի քան 27 մլն զավակի կյանք խլած պատերազմում սխրագործությունը միշտ կմնա սերունդների հիշողության մեջ: Մեր ավելի քան 1 մլն զինվորներ իրենց կյանքն են տվել՝ Եվրոպայի երկրներն ազատելով նացիստական ստրկացումից»,-ասվում է տեքստում:

ԽՎ-ն կոչ է արել նաեւ թույլ չտալ «անարգանք նացիզմի դեմ պայքարի մասնակիցների գերեզմանների նկատմամբ, վանդալիզմ սովետական զինվորների հուշարձանների նկատմամբ, վետերանների հետապնդում, ընկածների պատվի անարգանք»:

Ուղերձում կոչ է արվում նաեւ դադարեցնել «նացիստներին եւ նրանց աջակիցներին արդարացնելու ցանկացած փորձ»:

«Մեր ընդհանուր պարտքն է պահպանել Մեծ Հաղթանակի մասին հիշողությունը, որը միավորում է բոլոր ազգերին, որոնք միասին հաղթանակ են տարել նացիզմի նկատմամբ: Ողջ միջազգային հանրության միասնականությունը չափազանց կարեւոր է նացիզմի վերածննդի դեմ արդյունավետ պայքարելու համար»,-ասվում է ուղերձում: