ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսը կվերանա առանց պատվաստանյութի, հայտնում է Yahoo News-ը:

«Այն կվերանա առանց պատվաստանյութի, այն կվերանա, եւ մենք որոշ ժամանակ անց այլեւս չենք տեսնի դրան, հուսով եմ: Որոշ բռնկումներ հնարավոր են, եւ ես ենթադրաբար կսպասեի դրան»,- Սպիտակ տանը ասել է ԱՄՆ նախագահը:

Նրա խոսքով` նմանատիպ տեղեկատվություն նա ստացել է նաեւ բժշկության բնագավառի մասնագետներից: «Ես պարզապես ապավինում եմ բժիշկների ասածին: Նրանք ասում են, որ այն կվերանա: Դա չի նշանակում` այս տարի: Անկեղծ ասած, դա չի նշանակում, որ այն կվերանա մինչեւ աշուն կամ դրանից հետո, բայց, ի վերջո, այն կվերանա: Հարցն այն է, արդյոք մեզ պատվաստանյութ անհրաժեշտ կլինի: Ինչ-որ պահի, այն, հավանաբար, ինքնուրույն կվերանա»,- հավելել է նա: