Գերմանիայում ապաստան հայցելու դիմումների թիվը զգալիորեն կրճատվել է, հաղորդում է DW-ը՝ հղում անելով Bild am Sonntag թերթին։
Փախստականների եւ միգրանտների դաշնային վարչության տվյալներով՝ 2020 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում ապաստանի համար դիմում էր ներկայացրել 2 9132 մարդ Գերմանիայում։ Դա 29 տոկոսով պակաս է, քան 2019 թվականի նույն ժամանակաշրջանում։
Ընդ որում՝ ապրիլին գրանցվել էր ընդամենը 4100 դիմում։ Դա ավելի քան երկու անգամ պակաս է, քան 2019 ապրիլի ցուցանիշները։ Միգրանտների մեծամասնությունը Սիրիայից են, Աֆղանստանից եւ Իրաքից։
Եվրամիության մյուս երկրներում նույնպես նշել են ապաստան հայցելու դիմումների թվի կրճատման մասին։ Մարտին գրանցվել է 43 տոկոսով պակաս դիմումներ, քան փետրվարին։
Մարտի կեսերին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ երրորդ երկրների քաղաքացիների համար երկրի սահմանները ժամանակավորապես փակվում են, բացառությամբ ԵՄ-ում կացության իրավունք ունեցող քաղաքացիների համար եւ «անհետաձգելի դեպքերում»։ Մայիսի սկզբում Եվրահանձնաժողովը խորհուրդ էր տվել երկարացնել սահմանափակումները եւս 30 օրով։




























