Տասնյակ ամերիկացիներ եւ մի քանի ընկերություններ սկսել են կորոնավիրուսի պատճառով Չինաստանի դեմ հայցեր ներկայացնել, հաղորդում է AP-ը:

Գործակալության տվյալներով՝ ներկայացվել է առնվազն 9 դատական հայց, որոնց համաձայն՝ ՉԺՀ իշխանությունները, իբր, բավարար միջոցներ չեն ձեռնարկել վիրուսի տարածումը կանխելու համար եւ փորձել են թաքցնել այն:

Ավելի վաղ Չինաստանի դեմ հայց է ներկայացրել Միսսուրի նահանգի դատախազ Էրիկ Շմիթը:

Վաշինգտոնը Պեկինին բազմիցս քննադատել է կորոնավիրուսի տարածման մասին ապատեղեկատվություն տարածելու համար: