Չինական Նանցզին քաղաքում շարունակվում է ՖԻԴԵ-ի կանանց մրցաշարը։ Մրցաշարային աղյուսակում աստիճանաբար իր գործերն է լավացնում հայ գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը։ 6-րդ փուլի շրջանակներում Լիլիթը հաղթանակ է տարել Էկվադորի ներկայացուցիչ Մարթա Ֆյերոյի հանդեպ։ Սա մեր շախմատիստուհու երկրորդ անընդմեջ հաղթանակն է։ Ավելի վաղ նա կարողացել էր հաղթել Չժաո Քսյուին։ Շնորհիվ երկու հաջող ելույթների՝ Մկրտչյանը մրցաշարային աղյուսակի երրորդ տեղ է տեղափոխվել։

Ստորեւ ներկայացնում ենք 6-րդ փուլից հետո գրանցված արդյունքները՝

Մկրտչյան-Ֆյերրո 1։0,Սյու Յուխուա-Ձագնիձե 0։1, Չժաո Սյուե-Չժու Չեն 1։0,

Կովանովա-Յըլդըզ 1։0, Սեպակ-Ցզյույ Վենցզյուն 1։0, Շեն Յան-Մոնգունտուուլ՝ ոչ ոքի։

Ձագնիձե՝ 5 միավոր, Սեպակ՝ 4, Մկրտչյան, Սյու Յուխուա, Չժաո Սյուե՝ 3,5-ական միավոր, Ցզյու Վենցզյուն, Մոնգունտուուլ, Կովանովա, Չժու Չեն, Շեն Յան՝ 2,5-ական միավոր, Ֆյերո՝ 2, Յըլդըզ՝ 0։