Կարիբյան միության երկրները ծրագրում են հունիսին մասնակիորեն վերսկսել ուղեւորափոխադրումները, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այս մասին հայտնել է Գրենադայի առեւտրի, արդյունաբերության եւ Կարիբյան միության հետ համագործակցության հարցերով նախարար Օլիվեր Ջոզեֆը:
Նրա խոսքով՝ տվյալ պահին համաձայնեցվում է միության անդամների միջեւ ուղեւորությունների համար սահմանների բացման հարցը:
1973 թվականին հիմնված հանրության անդամներ են Անտիգուա եւ Բարբուդան, Բահամյան կղզիները, Բարբադոսը, Բելիզը, Հայիթին, Գայանան, Գրենադան, Դոմինիկան, Սենտ-Վինսենտը ւ Գրենադինին, Սենտ-Կիտսը եւ Նեւիսը, Սենտ-Լյուսիյան, Սուրինամը, Տրինիդադ եւ Տոբակոն, Յամայկան եւ Մոնտսերատը:
Միության երկրների տարածքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման մոտ 1,2 հազար եւ մահվան 70 դեպք, ապաքինվել է 330 պացիենտ:




























