Տեսահամաժողովի ռեժիմով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կանցկացվի մայիսի 19-ին, հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:
Օրակարգում է 10 հարց, այդ թվում՝ 2020-2021 թթ. ԵԱՏՄ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշների մասին, 2019-ին ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրականացման մասին, անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի մասին եւ այլն:
Ենթադրվում է, որ ԵՏԲԽ-ն կհաստատի մինչեւ 2025 թվականը եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները:
Նիստի անդամները կքննարկեն միության պետություններից մեկի տարածքում գրանցված բեռնափոխադրողների կողմից իրականացվող փուլային ազատականացման ծրագիրը, սահմանային կետերի միջեւ ավտոմոբիլային բեռնափոխադրումները: Օրակարգում է նաեւ ԵԱՏՄ Պայմանագրում փոփոխություններ կատարելու արձանագրությունը:




























