Հանգստյան օրերին կայացել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության հերթական փուլը, իսկ մրցանակային տեղեր զբաղեցնելու համար պայքարը անզիջում է։ Կիրակի մայրաքաղաքի «Ուլիսը» իր դաշտում ընդունել էր Կապանի «Գանձասարին»։ Շատերը նախապատվությունը տալիս էին Սեւադա Արզումանյանի կայուն խաղ ցուցադրող թիմին։ Սակայն ստացվեց հակառակը. կապանցիները հաղթանակ տարան եւ վաստակեցին հերթական 3 միավորը։ Այս խաղում աչքի ընկան հայրենական ֆուտբոլի վետերաններ Արսեն Ավետիսյանը եւ Արթուր Քոչարյանը։ Հաշվի առնելով, որ «Ուլիսը» 2 միավորով առաջ է անցել 4-րդ տեղում գտնվող «Բանանցից», կարելի է ասել, որ թիմը կորցրել է թանկարժեք միավորներ, ինչը կարող է վատ հետեւանքներ ունենալ։ Այս խաղը, փաստորեն, ապացուցեց, որ ֆուտբոլը անկանխատեսելի բան է։
Այս փաստը հաստատեց նաեւ «Բանանցի» եւ Գյումրիի «Շիրակի» խաղը։ Այն ավարտվեց ոչ ոքիով, եւ Արմեն Գյուլբուդաղյանի սաները ձեռքից բաց թողեցին 3-րդ տեղում հայտնվելու հնարավորությունը։
Հերթական անգամ անհաջող խաղաց «Միկան»։ Երեւանի «Արարատի» հետ խաղում հաղթողի հավակնություններ ունեցող թիմը խփեց ընդամենը 2 գնդակ՝ սեփական դարպասը թողնելով նույնքանը։ Ինչ վերաբերում է «Փյունիկին», ապա «Կիլիկիայի» հետ խաղում նա խփեց 3 անպատասխան գոլ՝ պայքարից դուրս գալով որպես միանձնյա առաջատար։
Այսպիսով, ազգային առաջնությունը, համեմատած անցած տարիների հետ, այս տարի բավականին անկանխատեսելի է։ Ինչը , իհարկե որոշ առումով ուրախալի հանգամանք է։
Մրցաշարային աղյուսակում հետեւյալ պատկերն է.
«Փյունիկ» 24 16 5 3 44 12 53
«Միկա» 24 16 3 5 52 26 51
«Ուլիս» 24 13 4 7 38 19 43
«Բանանց» 24 13 3 8 35 21 42
«Գանձասար» 24 10 2 12 22 35 32
«Շիրակ» 24 5 8 11 22 45 23
«Կիլիկիա» 24 4 4 16 17 44 16
«Արարատ» 24 1 7 16 14 42 10




























