Աշխարհահռչակ կուտյուրյե Պիեռ Կարդենը հայտարարել է, որ իր բիզնեսը պատրաստ է վաճառել 1 մլրդ եվրոյի դիմաց, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով The Wall Street Journal-ին։
«Այժմ ուզում եմ վաճառել այն։ Ես գիտեմ, որ մի քանի տարի հետո այստեղ չեմ լինելու, իսկ գործը պետք է շարունակվի»,- ասել է 88-ամյա մոդելյորը։
Նա հարցազրույցում նշել է, որ թեեւ ինքը պատրաստվում է վաճառել բիզնեսը, սակայն մտադիր չէ հավերժ բաժանվել իր սիրած գործից։ Նա նպատակ ունի դառնալ ընկերության ստեղծագործ տնօրենը։
Ինչպես նշում են վերլուծաբանները, Կարդենի ունեցվածքը կարող է կազմել միայն 200 հազար եվրո՝ լավագույն դեպքում։ «Ես չգիտեմ, թե որքան է վաստակում ընկերությունը»,- ասել է Կարդենը։





























