Մոսկվայում, կյանքի 81-րդ տարում երեկ մահացել է ակադեմիկոս Լեոնիդ Աբալկինը, որին անվանում են ռուսական շուկայի պիոները։ Հենց նրա ղեկավարությամբ խորհրդային գիտնականների խումբը 1980-ական թվականների վերջին մշակեց պլանային տնտեսությունից շուկայականին անցնելու ծրագիր։ Նա 1989-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի տեղակալը՝ պատասխանատու լինելով բարեփոխումների համար։ Այդ տարիներին ԽՍՀՄ-ում, այդ թվում՝ Հայաստանում, ստեղծվեցին առաջին առեւտրային բանկերը, ընդունվեցին օրենքներ սեփականության, վարձակալության, ձեռնարկատիրական գործունեության մասին, հսկայական քայլեր կատարվեցին փոքր բիզնեսին աջակցելու նպատակով։
Սակայն Լ. Աբալկինը չի պաշտպանել ոչ Միխայիլ Գորբաչովի, ոչ էլ Բորիս Ելցինի քաղաքականությունը՝ արագացված տեմպերով շուկային անցնելու առումով։





























