Ավստրալիայում 110 տարեկան հասակում մահացել է Առաջին աշխարհամարտի ռազմական գործողությունների վերջին հայտնի մասնակիցը` Կլոդ Սթենլի Շուլը, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Associated Press-ը: Շուլը համարվում էր վետերաներից վերջինը, ով ռազմական գործողությունների է մասնակցել երկու աշխարհամարտերին:

Վետերանը մահացել է մայիսի 5-ին, Պերտ քաղաքի ծերանոցում: Նա համարվում էր Ավստրալիայի ամենատարեց մարդը եւ մտնում էր աշխարհի ամենատարեց մարդկանց տասնյակի մեջ:

Կլոդ Շուլը ծնվել է 1901թ. Մեծ Բրիտանիայում: Ծառայությունը Բրիտանիայի ռազմածովային ուժերում սկսել է 1916թ. եւ մանսակցել պատերազմին:

1926թ. Շուլն ուղարկվել է Ավստրալիա, որպես նավատորմի հրահանգիչ» Նա ընդմիշտ մնացել է այդ երկրում եւ սկսել է ծառայել ավստրալական նավատորմում: Վերջինիս կազմում նա մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին: Նա ծառայությունը թողել էր 1956թ.: