Ի հեճուկս օտարերկրյա ԶԼՄ-ների պնդումների, այսօր՝ հոկտեմբերի 5-ին նախատեսված չէ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ավելի վաղ նախաստորագրված արձանագրությունների ստորագրում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տեղեկություններ էին տարածել, թե արձանագրությունների ստորագրման ժամկետն արդեն հաստատված է, եւ այն կկայանա այսօր Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, թե ստորագրումը կկայանա հոկտեմբերի 10-11-ին՝ Ցյուրիխում: Հայկական կողմը դեռ չի հայտնել ստորագրման արարողության ժամկետի մասին: