Համաշխարհային առաջնորդները կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով սեպտեմբերին չեն մեկնի Նյու Յորք, որտեղ պետք է կայանար ՄԱԿ ԳՎ ամենամյա նստաշրջանը:

«Համաշխարհային առաջնորդները չեն ժամանի Նյու Յորք»,-ասել է ՄԱԿ ԳՎ նախագահ Թիջանի Մուհամմադ-Բանդեն, հաղորդում է Associated Press-ը:

Նա հավելել է, որ մոտ ժամանակներս ծրագիր կհրապարակի, որը 193 համաշխարհային առաջնորդների թույլ կտա ելույթ ունենալ Վեհաժողովի ընդհանուր դեբատների ժամանակ: