Ճապոնական ավտոկոնցեռնները COVID-19-ի ազդեցությամբ ստիպված են իրենց գործարանների աշխատանքը դադարեցնել, հայտնում է NHK հեռուստաալիքը:

Սա առաջին հերթին կապված է երկրում ավտոմեքենաների վաճառքի անկման հետ: Honda ավտոկոնցեռնը հայտարարել է Սայտամա պրեֆեկտուրայում իր երկու գործարանների աշխատանքը 4 օրով ու հուլիսին մեկ օրով դադարեցնելու մասին եւ Միե պրեֆեկտուրայում գործարանի աշխատանքը՝ հուլիսին 3 օրով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Mitsubishi ավտոկոնցեռնը հայտարարել է Գիֆու պրեֆեկտուրայում իր դուստր ընկերության գործարանի աշխատանքը հունիսի 2-30-ը դադարեցնելու մասին եւ Այտի պրեֆեկտուրայում գործարանի աշխատանքը՝ հունիսի 2-15-ը եւ 23-30-ը:

Հեռուստաալիքը հայտնում է, որ հոսքագծի դադարեցման վերաբերյալ ծրագրեր ունի նաեւ Toyota ընկերությունը: