Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ազատ է արձակվել:

«Սիրելի ընկերներ,

Մասիսի ոստիկանական բաժանմունքից ազատ արձակվեցի: Շնորհակալ եմ ինձ համար անհանգստացողներին, ՄԻՊ ներկայացուցիչներին, ովքեր ծանոթացան բաժանմունքում կարգավիճակիս և իհարկե ԼՀ պատգամավորներին, ովքեր այցելեցին ինձ և ինձ հետ բերման ենթարկվածներին:

Քաղաքական գնահատականը կներկայացնի ԼՀ կառավարման խորհուրդը քննարկումներից հետո»: