Թիրախային խմբի քաղաքացին չի հաճախել աշխատանքի, որի հետեւանքով ազատվել է աշխատանքից. նա նամակ է գրել վարչապետին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը իրեն օրենքից վեր է դասում եւ անտեսում է պարետի ցուցումները:

Նոր Նորք վարչական շրջանի աշխատակցի նամակը վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանին

Հարգելի՛, մեծարգո՛ վարչապետ,

Ձեզ է դիմում Նոր Նորք վարչական շրջանի աշխատակից Անահիտ Կարապետյանը: Ունեմ շուրջ 50 տարվա աշխատանքային փորձ, որից 30 տարին՝ Տեղական ինքնակառավարման համակարգում: Ներկայումս աշխատում եմ եմ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմում՝ զբաղեցնելով պարետի հաստիքը: Երկրում հաստատված արտակարգ իրավիճակի պայմաններում, հետեւելով Պարետի ցուցումներին, որպես թիրախային խմբի ներկայացուցիչ չեմ հաճախել աշխատանքի: Սա առիթ է հանդիսացել, որ ինձ ծանուցում ուղարկեն վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանի մակագրմամբ, որ ազատվեմ աշխատանքից: Այս պայմաններում սա խախտում է եւ մարդու իրավունքների ոտնահարում»։