Գարնանացանի հացահատիկի բերքից որեւէ լուրջ բան ակնկալել պետք չէ, այն չափազանց քիչ կլինի: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, առցանց քննարկման ժամանակ ասաց գյուղատնտեսության բնագավառի փորձագետ Գառնիկ Պետրոսյանը:
Ըստ նրա՝ խնդիրը կապված է կլիմայի կտրուկ փոփոխությունների հետ, եւ եթե լեռներում անձրեւներ լինեն, իրավիճակը կարող է փոքր-ինչ բարելավվել:
«Կարտոֆիլի, լոլիկի, սեխի եւ ձմերուկի բերքահավաքի կանխատեսումները լավատակա են: Ինչ վերաբերում է խաղողի բերքահավաքին, որի թվերն անցյալ տարի իշխանությունների կողմից աղավաղվել էին, այս տարի այն կարող է լավագույնը լինել վերջին հինգ տարվա ընթացքում: Մնում է, որպեսզի պետությունը հետեւողականորեն կազմակերպի արտադրանքի գնումն ու վաճառքը»,- ասաց նա:





























