Ծիրանի, կեռասի եւ դեղձի բերքն ու արտահանման ծավալները որակով եւ քանակով զգալիորեն ավելի ցածր կլինեն, քան անցյալ տարի: Այս մասին հունիսի 16-ին առցանց քննարկման ժամանակ ասաց գյուղատնտեսական ոլորտի փորձագետ Գառնիկ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ այս տարի կլինի առավելագույնը 50-55 հազար տոննա ծիրան, եւ դրանից միայն 20 հազար տոննան կունենա այնպիսի որակ, որը հնարավոր կլինի արտահանել, շատ բան կախված է նաեւ Ռուսաստանում պահանջարկից:
«Այս ամենը կապված է անբարենպաստ կլիմայի եւ հիվանդությունների տարածման հետ: Սրա ֆոնին ակտիվություն է նկատվում արտահանողների շրջանում, որոնք արտադրողից արտադրանք են գնում»,- նշեց նա:





























