Փարիզի դատարանը փողերի լվացման համար 4 տարվա ազատազրկման է դատապարտել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հորեղբորը՝ Ռիֆատ Ասադին:
Նա մեղադրվում է 1984-2016 թվականներին կառավարությունում պետական միջոցների յուրացման եւ ֆինանսական խարդախությունների համար, հաղորդում է France-Presse-ը:
Բացի այդ, դատարանի որոշմամբ առգրավվել է 82-ամյա Ռիֆատ Ասադի ֆրանսիական գույքը:





























