Հանրային հեռուսաընկերությունը կրծքով ինձինց պաշտանելու կարիք չկա, քանի որ ես հեռուստաընկերությանը որեւէ մեղադրանք չեմ ներկայացրել: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը:
Սամսոնյանի խոսքով՝ գործող իշխանության ներկայացուցիչները մերժում են տարբեր հեռուստաալիքներով թոք շոուներին մասնակցությունը, այդ թվում նաեւ Հանրային հեռուստատեսությունում:
«Հարգելի՛ գործընկերներ, դուք եք մեդիատարածքը բաժանում «սեւերի» եւ «սպիտակների», «լավերի» եւ «վատերի», դուք եք խտրականություն դնում եւ մերժում հրավերները: Եթե դուք այդքան քաջ եք, գնացեք եւ ձեր տեսակետը հայտնեք: Կարծում եմ՝ դա ավելի խելամիտ կլինի, քան ԱԺ ամբիոնից ԶԼՄ-ների հասցեին խտրական հայտարարարություններ անելը»,-ասաց Սամսոնյանը:





























