ԵՊՀ հոգաբարձուների համալսարանական կազմը պարզ է։ Այս մասին այսօր՝ հունիսի 17–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ՈԽ նախագահ Դավիթ Ափոյանը։
«Նկատի ունեմ պրոֆեսորադասախոսական ներկայացուցիչներից եւ ուսանողներից բաղկացած մասը, իսկ կառավարության ներկայացուցիչները դեռ պարզ չեն։ Մոտ մեկ շաբաթ առաջ մենք ավարտեցինք ուսանողական կազմի ընտրությունները։ Նախ հայտարարություն տարածեցինք, թե՛ սոցցանցերում, թե՛ համալսարանական էլեկտրոնայնին հասցենրի միջոցով, շուրջ 15 հազար ուսանողների ծաուցում ուղարկեցինք եւ տեղեկացրեցինք, որ նման գործընթաց է սկսվում եւ ցանկացողները կարող են մասնակցել մրցույթին, այնուհետեւ ֆակուլտետներն առաջադրեցին իրենց թեկնածուներին եւ գաղտնի քվեարկության արդյունքում ընտրվեց 8 անդամ»,– ասաց նա։
ԵՊՀ ՈՒԽ ֆեյսբուքյան էջում հրապարակվել առաջադրված 17 թեկնածուներից ձայների համամասնությամբ ընտրված Հոգաբարձուների խորհրդի 8 անդամների անունները։ Նրանք են՝
Դավիթ Ափոյան- Իրավագիտության ֆակուլտետ
Խաչիկ Աբաջյան- Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
Ամալյա Սողոմոնյան- Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
Շուլի Հակոբյան- Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
Արմինե Ավթանդիլյան- Աստվածաբանության ֆակուլտետ
Հասմիկ Վարդումյան- Կենսաբանության ֆակուլտետ
Արշակ Պողոսյան- Հայ բանասիրության ֆակուլտետ
Բաբկեն Հովհաննիսյան- Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ։
Հարցին, թե կա՞ ժամանակացույց, թե երբ են ներկայացվելու ԿԳՄՍ–ի եւ կառավարույան անդամները, քանի որ նախկինում նշել էիք, որ ժամկետների հետ կապված խախտումներ են եղել եւ մոտ 2 ամիս ձգձգվել է ԵՊՀ Հոգաբարձուների խորհդի նոր կազմի ընտրությունը, Ափոյանը պատասխանեց. «Այս ընթացքը կարգավորված չէ, որեւ է կարգով, բայց եթե սովորույթի վրա հիմնվենք, թե նախկինում ինչպես է արվել, մոտ 1–2 շաբաթվա ընթացքում կստանանք կառավարության կազմի մասին տեղեկություններ։
Հոգաբարձուների կազմում ընտրված դասախոսական կազմում կա՞ն այնպիսի մարդկ, որոնք «ընդունելի» չեն ուսանողների կողմից, Ափոյանը պատասխանեց. «Չեմ ուզում կանխակալ տրամադրվածություն ցույց տալ, կարծում եմ նիստի ընթացքում արդեն պարզ կլինի, թե ով ինչպիսի դիրքորոշում ունի եւ ինչ համար է գտնվում խորհրդի կզմում,ես հուսով եմ, որ համալսարանական բոլոր ներկայացուցիչներն այնտեղ ներկայացված կլինեն մի սկզբունքի հիման վրա, այն է՝ համալսարանի շահը պաշտպանելը։
Նշենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում 32 անդամներ են լինում՝ ԵՊՀ ուսանողական կազմ 8 անդամ, ԵՊՀ դասախոսական կազմ 8 անդամ, ԿԳՄՍՆ 8 անդամ եւ կառավարություն եւս 8 անդամ։
Հիշեցնենք, որ վերջերս ԵՊՀ–ն ընտրեց նաեւ Հոգաբարձուների խորհդի դասախոսական կազմի 8 անդամներին։ Այս պահին մնացել է կառավարույան եւ նախարարության կազմը։





























