ՊԲ  արեւելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի ներգրավմամբ, հունիսի 17-ին ՊԲ <<Տիգրանակերտ>> զորավարժարանում խաղարկվել է գումարտակային-մարտավարական զորավարժությունների մարտական հրաձգության փուլը: Զորավարժությունները, որոնց ընթացքին հետեւել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, անց է կացվել  զորամասում իրականացվող տեսչական ստուգումների շրջանակում:

Զորավարժության ընթացքում  պայմանական հակառակորդի գրոհը կանխելու եւ հակահարձակողական գործողություններ իրականացնելու համար կիրառվել են գումարտակում առկա հաստիքային բոլոր միջոցները՝ ուժեղացված հրետանային ու հետախուզական հավելյալ ուժերով:

Զորավարժության ամբողջ ընթացքում անձնակազմը ցուցաբերել է կրակային խոցման բարձր արդյունավետություն, ստորաբաժանումների հրամանատարները գործել են հստակ, ղեկավարումը իրականացվել է պատշաճ մակարդակով:

Հարկ է նշել, որ ինչպես գումարտակային մարտավարական զորավարժությունների, այնպես էլ դրան նախորդած քննությունների արդյունքերով զորամասի զինծառայողները ստացել են լավ գնահատականներ, իսկ որ ամենակարեւորն է  բոլոր միջոցառումների ընթացքում դրսեւորել են մարտական պատրաստության ու պատրաստականության անհրաժեշտ մակարդակ: