Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող գովազդից ստացված միջոցները պետք է ուղղվեն առանձին հիմնադրամ: Այս մասին հունիսի 17-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին  2019 թվականի Ազգային հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (ՀՌԱՀ) գործունեության վերաբերյալ զեկույցի քննարկմանը, պատասխանելով պատգամավորներ հարցերին, ասաց ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը:

Նրա խոսքով՝ հեռուստառադիոհեռարձակմամբ գովազդի ոլորտում օրենսդրությունը փոխվել է 4 անգամ, սակայն դա ամենակարեւոր խնդիրը չէ: «Եթե մենք կենտրոնանանք բովանդակության վրա, ապա կլինի որակյալ քոնթենթ: Եվ արդեն կարեւոր չի լինի, թե ով է հեռուստաալիքի սեփականատերը եւ ինչ քաղաքական շահեր է նա հետապնդում»,- վստահեցրեց Հակոբյանը:

Պաշտոնյան նաեւ նշեց, որ դեմ է ՀՀՀ-ում գովազդի տեղադրման հնարավորությանը (սակայն իշխանություններն արդեն արել են դա - խմբ.)՝ շեշտելով, որ այդ դեպքում պետբյուջեից ֆինանսավորումը անհրաժեշտ կլինի նույն չափով կրճատել կամ հատուկ հիմնադրամ ստեղծել, ուր կուղղվեն գովազդից ստացված միջոցները:

Տիգրան Հակոբյանի կարծիքով՝ այդ միջոցները հետագայում կարող են օգտագործվել այլ հեռուստաալիքների համար բարձրորակ, հանրային առումով օգտակար քոնթենթ ստեղծելու համար:

Նա նաեւ հիշեցրեց, որ, նոր օրինագծի համաձայն, պարտադիր պահանջ է դառնում հանրային մուլտիպլեքսով հանրային օգտակարության ծրագրերի ապահավումը:

«Մասնավորապես, խոսքը երեխաների, մշակութային, կրթական, հոգեւոր եւ սպորտային ծրագրերի մասին է»,- ասաց ՀՌԱՀ ղեկավարը: