Հռոմի քաղաքացիների շրջանում խուճապ է առաջացրել կանխատեսումն այն մասին, որ մայիսի 11-ին ուժեղ երկրաշարժ է սպասվում: Իտալիայի մայրաքաղաքն աստիճանաբար դատարկվում է: Հռոմի փողոցները «անսովոր խաղաղ են», թեեւ տուրիստական շրջանն արդեն սկսվել է: Երկրաշարժի մասին կանխատեսումն արել է կյանքից հեռացած սեյսմոլոգ Ռաֆայել Բենդանդին: Նա է կանխատեսել, որ երկրաշարժը լինելու է անսովոր ուժեղ, գրում է Rosbalt-ը: Տեղի մասնագետների խոսքով` խուճապիի ոչ մի պատճառ չկա: Այս խոսքերը, սակայն, չեն ազդում Հռոմի անհանգստացած հասարակության վրա:
Բենդանդին կյանքից հեռացել է 1979 թվականին, 86 տարեկան հասակում: Նա հայտնի է դարձել շնորհիվ իր կանխատեսումների. նա կանխատեսել էր 1923 Ադրիատիկում տեղի ունեցած երկրաշարժը, թեեւ սխալվել էր երկու օրով: 1927 թվականին Մուսոլինին նրան շնորհել էր ասպետական տիտղոս:
Ներկայիս կանխատեսումը, սակայն, ամենայն հավանականությամբ, հորինվածք է. Բենդանդիի ժառանգության հետազոտողները վկայում են, որ նրա գործերում չկա 2011 թվականի մայիսի 11 հիշատակումը:





























