ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանի ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը ԲԴԽ-ն մերժեց։

Նշենք, որ Մեսրոպ Մակյանը նշում էր, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ ունի մտերիմ հարաբերություններ.

«Տիգրան Աթանեսյանը հանդիսանում է իմ ընկերը, ում հետ դեռեւս 1992 թվականից գտնվում եմ մտերիմ հարաբերությունների մեջ: Ավելին՝ ներկայումս հանդիսանում եմ նրա կրտսեր որդու քավորը, ավելին՝ Աթանեսյանը հանդիսանում է ավագ եղբորս քավորը եւ աշխատում են նույն փաստաբանական գրասենյակում։ Անաչառ դիտորդի մոտ կարող է տպավորություն ստեղծվել կողմնակալության մասին, հետեւաբար խնդրում եմ ընդունել ինքնաբացարկը»։

Նշենք, որ այսօր ԲԴԽ-ն քննում է դատավոր Ազարյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը։