Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 19-ին, ժամը 00:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձորի քաղաքային գերեզմանատան տարածքում տեղի է ունեցել ավտովթար:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, որն անանցանելիության պատճառով ճանապարհը շարունակել է ոտքով։

Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վահե Գ․, ծնված 1980 թ․) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կախվել ճանապարհամերձ ձորակում, առկա է գլորվելու վտանգ։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված: