Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 19-ին, ժամը 03։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի կենտրոնական հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Volvo» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Միտրիցիա Ի․) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել գազատար խողովակին, որն ընկել է ավտոմեքենայի վրա եւ արգելափակվել թափքի եւ կցորդչի միջեւ։
Փրկարարները խողովակը դուրս են բերել արգելափակումից եւ սահմանազատել տարածքը:





























