Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քայլ 6-րդ, կանաչապատելու ենք

Այո´, ընկերնե´ր, չեք սխալվում: Սա Հայկ Մարությանի նախընտրական խոստումներից մեկն է: Կանաչապատելու ենք: Կանաչապատելու եք, թե՞ բետոնապատելու ու երկաթապատելու եք:  Երևի հերթական  անգամ «սխալ» եմ հասկացել:

Սա Կենտրոն վարչական շրջանի Իսահակյան 38 հասցեի հարակից տարածքն է: 

Ինչպես և բոլոր սին խոստումները, արձանագրենք հերթականը:

Հ. Գ. Նկարը վերնագրեք ինքներդ»։