Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 21-ին, ժամը 23:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար․ կան զոհեր եւ տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բախվել են «Lada 2115» եւ «Porsche Cayenne» մակնիշների (վարորդ` Վահե Ա., ծնված 1984 թ․) ավտոմեքենաները․ զոհեր չկան։

Փրկարաները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները։

Փրկարարները «Lada 2115» մակիշի ավտոմեքենայի վարորդին եւ երկու տուժածներին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, որոնք հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ։