ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը Ֆեյսբուքում արձագանքել է Էդմոն Մարուքյանի գրառնմանը․ «Լուծում կա Էդմոն։ Ու դա քո կողմից նշված կետերը չեն։  Հրայրից վրեժդ երկրիցդ մի հանիր։ Դու կառավարության մաս չես»։

 

Իր ֆեյսբուքյան էջում  Հովհաննիսյանը նաև գրել է. « Քիչ անց կանդրադառնամ մի շարք հարցերի, այդ թվում՝ այն ֆարսին, թե իբր ընդդիմությունը ՍԴ դիմել չի կարող։ Իսկ Նախագահի լիազորության սահմանափակման մասով անակնկալ ունեմ»: