Արմավիրի մարզի Արտիմետ գյուղում բնակվող ամուսինների՝ 5-ամյա եռյակ երեխաները առողջական խնդիրներ ունեն, նրանց բուժումն արտերկրում կազմակերպելու համար ընտանիքին ֆինանսական օգնություն է անհրաժեշտ։

«Մեր ամուսնության 3-րդ տարում 7 ամսական հղիությունից լույս աշխարհ եկավ մեր հրաշք եռյակը՝ մեր երկու աղջիկը ու մի տղան՝ Անուշս, Նուշս և Աֆոնս։ Երեխաներիցս երեքի մոտ էլ խնդիրներ կային, եւ այդ օրվանից մեր կյանքը պայքարի է վերածվել։ Իհարկե, վերականգնողական բուժումների հաճախելուց հետո Անուշս քայլում է, սակայն դեռ հաճախում է լոգոպեդի, էրգոթերապիստի պարապմունքերի։ Իսկ մյուս աղջիկս եւ որդիս՝ Աֆոնս և Նուշս դեռ մեծ ճանապարհ ունեն անցնելու, ֆիզիոթերապիա է անհրաժեշտ իրենց եւ այլ  բուժումներ, որ այստեղ անում ենք, բայց էական փոփոխություն չեն առաջացրել։ Իրենք երկուսը մանկական ուղեղային կաթված ունեն, չեն նստում, չեն քայլում, խոսքը զարգացած չէ, ունեն տեսողական խնդիրներ»,- պատմեց երեխաների հայրը՝ Վահեն։

Ծնողները կարծում են, որ երեխաների բուժումը արտերկրում հնարավոր կլինի կազմակերպել ավելի խորացված եւ արդյունավետ կերպով, սակայն դրա համար անրհաժեշտ ֆինանսական միջոցներ չունեն։

Երեխաների ծնունդը դեռեւս 2015թ․ մեծ ուրախությամբ էր ընդունվել ոչ միայն ընտանիքի, այլեւ մեր ընթերցողների կողմից, քանի որ եռյակ էր լույս աշխարհ եկել։ Երեխաները ծնվել էին կեսարյան հատմամբ՝ 7 ամսականում, Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում (բժիշկ Աշոտ Սիրունյան)։ Երեխաները անհաս էին ծնվել` տղան 1,6 կգ, աղջիկները` 1,4 եւ 1,2 կգ։

Հեռ.՝ 044415000

055386878

ID բանկ

11800128224301

Ստացող

Վահե Սիմոնյան