Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում, կառավարության քաղաքականության արդյունավետության հանդեպ ավելի բարձր պահանջներ կսահմանվեն, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Իհարկե, նոր սահմանադրական դրույթները, եթե ընդունվեն, արդյունավետության, ամբողջ մեր սոցիալական, տնտեսական քաղաքականության բովանդակության, մարդկանց բարեկեցության եւ կյանքի որակի բարելավման ավելի բարձր պահանջներ կսահմանեն»,- երկրի բնակիչներին ուղղված ուղերձում ասել է պետության ղեկավարը։
«Խնդրում եմ դա հաշվի առնեք ձեր եւ կառավարությունում ձեր գործընկերների աշխատանքում, ինչպես նաեւ բոլոր մակարդակներում իշխանության մարմինների ղեկավարների աշխատանքում»,- հանձնարարել է նա:
Պուտինը հիշեցրել է, որ հուլիսի 1-ին կկայանա Ռուսաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու քվեարկություն: «Դրանք ուժի մեջ կմտնեն, իհարկե, միայն այն դեպքում, եթե քաղաքացիները սատարեն դրանց: Հենց ժողովրդի կամքն էսկզբունքորեն կարեւոր այն բանի համար, որ ապահովվեն հուսալի պայմաններ երկրի վստահ, դինամիկ, երկարաժամկետ զարգացման համար՝ տարիների եւ տասնամյակների ընթացքում»,- ասել է նախագահը:



























